Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր բավարարել է դատախազության պահանջը և կայացրել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը լուծարելու որոշում:
Երեկ դատարանը կարգադրել է փակել այդ կենտրոնը, որը 2016 թվականին «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել:
Ռուսաստանի իրավապահները պնդում են, որ «Մեմորիալ» պատմակրթական միջազգային միությունը «բազմիցս խախտել է օտարերկրյա գործակալի մասին օրենքի դրույթները:
«Մեմորիալը» պնդում է, որ վճարել է բոլոր տուգանքները և կատարել է իշխանությունների ներկայացրած պահանջները:
Այսօրվա դատական նիստին ներկա են եղել Մոսկվայում Իսպանիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների պաշտոնյաները:
«Մեմորիալը» մտադիր է բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը, ինչի մասին հայտնել է կառույցի շահերը ներկայացնող փաստաբան Մարիա Էյսմոնտը: