ԱՄՆ-ի կողմից օգնության հարցում անորոշություն պարագայում Եվրոպան կօգնի Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում՝ ԵՄ առաջնորդների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Փարիզում եվրոպացի առաջնորդները շուրջ վեց ժամ քննարկել են Ուկրաինային աջակցության ուժեղացումը։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ դաշնակիցները կոալիցիա են ստեղծում Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար։
Մակրոնի խոսքով՝ «Ֆրանսիան պատրաստվում է համախմբել բոլոր ցանկացողներին, բոլոր այն պետություններին, որոնք ունեն հնարավորություններ, որոնք սկսել են կամ պատրաստ են նոր սարքավորումներ մատակարարել Կիևին։
«Այս հարցը չափազանց կարևոր է ուկրաինացիների համար, ովքեր հենց այդպիսի զենքի մեծ կարիք ունեն», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ շեշտելով՝ Մոսկվայի պահվածքը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, Ռուսաստանը «չպետք է հաղթի պատերազմում»։
Փարիզում կայացած համաժողովին մասնակցել են Կիևին աջակցող եվրոպական երկրների բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։ Գագաթնաժողովին ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ասել է, որ «հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է Ուկրաինային մատակարարումները և աջակցության շարունակականությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հաստատում է ևս մեկ բնակավայրի կորուստը