«Ալեքսեյ Նավալնիին կալանավայրում սպանել են, որպեսզի կանխեն նրա փոխանակումը ռուսաստանյան հատուկ ծառայությունների ենթադրյալ աշխատակից, այժմ գերմանական բանտում գտնվող Վադիմ Կրասիկովի հետ», - այսօր հայտարարել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի տնօրեն, Նավալնու թիմակից Մարիա Պևչիխը։
Նրա խոսքով՝ փետրվարի 15-ի երեկոյան ինքը տեղեկություն է ստացել, որի համաձայն, Նավալնու և Կրասիկովի փոխանակման շուրջ բանակցությունները ավարտական փուլ են մտնում։
«Հաջորդ օրը հայտնի դարձավ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին», - նշել է Պևչիխը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Կրասիկովի հետ