Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր կրկին հայտարարել է, որ Մոսկվան կխնդրի Հայաստանի իշխանություններին պարզաբանումներ տրամադրել վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունների՝ մասնավորաբար ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման վերաբերյալ։
«Այս հարցում հստակություն առայժմ չի նշմարվում։ Մենք բավական հաճախ ենք շփվում մեր հայ գործընկերների հետ և իհարկե հստակեցնելու ենք այդ հարցը», - նշել է Պեսկով։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, հատուկ ընդգծել է. - «Եթե ելնելու լինենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ում դե-յուրե [սառեցված անդամության] նման ռեժիմ պարզապես գոյություն չունի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան բացատրություններ է ակնկալում ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին. Երևանը դեռ լռում է