Փետրվարի 25-ի գիշերը ռուսական զորքերի կողմից ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով ավերվել է երկաթուղային կայարանի շենքը, հայտնում են ուկրաինացի լրագրողները և Դոնեցկի մարզի ոստիկանությունը։
Վնասվել են նաև ուղղափառ եկեղեցին, մի քանի բնակելի շենքեր, վարչական և մասնավոր շինություններ։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին։
Ենթադրվում է, որ դա եղել է հրթիռային հարված, կամ օդային ռումբ է արձակվել։ Սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է ավերված կայարանը։