Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
37-ամյա Պապոյանն այժմ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն է, մասնագիտությամբ տնտեսագետ է։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր է փետրվարի 14-ից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը. նա կբողոքարկի այդ որոշումը