Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, շնորհակալություն հայտնել Եվրամիության աջակցության, այդ թվում՝ պատժամիջոցների 13-րդ փաթեթը հաստատելու համար։
«Մենք նաև վերահաստատեցինք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագ մեկնարկի կարևորությունը, ինչպես համաձայնեցվել էր անցյալ դեկտեմբերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Եվրախորհրդի ղեկավարն, իր հերթին ընդգծել է ԵՄ-ի կողմից ֆինանսական և ռազմական «երկաթյա աջակցությունն» Ուկրաինային՝ «այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի»։
«Ռուսաստանը երբեք չի կարողանա մարել Ուկրաինայում ժողովրդավարության բոցը։ Ուկրաինայի ճակատագիրը ԵՄ-ում է»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշեց բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային