Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերստին երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրոպական միության խորհուրդը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Նոր ժամկետն ուժի մեջ կլինի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

«ԵՄ խորհուրդն այսօր վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ արգելող միջոցները՝ Ուկրաինան ապակայունացնելու գործողությունների համար, մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը», - ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական պատժամիջոցները սկսել է սահմանել 2014 թվականի հուլիսի 31-ից։ Այդ ժամանակից ի վեր դրանք մեխանիկորեն երկարաձգվել են վեց ամիսը մեկ:

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը տնտեսական պատժամիջոցների 12 փաթեթ է ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ առևտրատնտեսական սահմանափակումների այդ ռեժիմը դարձնելով ամենախիստը պատմության մեջ։

XS
SM
MD
LG