Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Արցախ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել», - մանրամասնեց Երիցյանը։

Շահրամանյանի թիկնազորի աշխատակիցը ձերբակալվել էր փետրվարի 20-ին։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով։ Ռոման Երիցյանը պնդեց, թե բնակարանի, ավտոմեքենայի և անձնական խուզարկություններից հետո իր վստահորդի մոտ թմրանյութ չի հայտնաբերվել։

Ինքը՝ Աշոտ Դանիելյանն ազատ արձակվելուց հետո պնդեց. - «Կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը