Մոսկվայի օդանավակայանում երեկ ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Երևանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն, հայտնում է դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարտիրոսյանը:
Ադրբեջանցի տղամարդն այստեղ մեղադրվում է 2020-ի պատերազմի օրերին հայ անզեն ծերունուն գլխատելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին