Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը կարող են նոր հարձակում ձեռնարկել Կիևի ուղղությամբ։
«Որտե՞ղ պետք է ավարտվի հատուկ ռազմական գործողությունը։ Արդյո՞ք դա Կիևն է լինելու։ Երևի հենց Կիևն էլ պետք է լինի։ Եթե ոչ հիմա, ապա գոնե որոշ ժամանակ անց, հակամարտության որևէ այլ փուլում դա կարող է տեղի ունենալ», - հայտարարել է Մեդվեդևը՝ պնդելով, թե Ուկրաինայի մայրաքաղաքը «ռուսական քաղաք է, որն այժմ կառավարվում է Ռուսաստանի հակառակորդների միջազգային բրիգադի կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեդվեդև. «Որոշակի հանգամանքներում Ռուսաստանը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել»