Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին ազատ է արձակվել

Հայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, ով անցած գիշեր ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ազատ է արձակվել, այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ադրբեջանցին այսօր կվերադառնա Բաքու։

ՌԴ -ի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել ադրբեջանցու ազատ արձակման մասին տեղեկությունը:

Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված։ «Ազատության» տվյալներով՝ ադրբեջանցի տղամարդը մեղադրվում է 2020-ի պատերազմի ժամանակ Հադրութի երկու բնակիչների սպանությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի՝ սպանության մեղադրանքով