Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի՝ սպանության մեղադրանքով


Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ
Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի։

«Դոմոդեդովո» օդանակավայանում բերման ենթարկված ադրբեջանցին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտնի ֆիթնես բլոգեր Քամիլ Զեյնալին է։

Գիշերը՝ ձերբակալման պահին, ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել և հայտարարել, որ հայկական կողմն իրեն փնտրում է դեռևս անցած տարվա մայիսից։

«Ես արդեն երրորդ անգամն եմ Ռուսաստանում, բայց միայն հիմա են ինձ ձերբակալում, հույս ունեմ, որ մեր պետական կառույցները կաջակցեն ինձ»,- հայտարարել է Զեյնալին։

Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված, այլ մանրամասներ հայաստանյան իրավապահները դեռ չեն փոխանցում։

«Ազատության» տվյալներով՝ ադրբեջանցի տղամարդը մեղադրվում է 2020-ի պատերազմի ժամանակ Հադրութի երկու բնակիչների սպանությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG