Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է "Международная жизнь" («Միջազգային կյանք») ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։
«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հոդվածում:
Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ երկրներն էլ, իրենց հերթին, ձգտում են զարգացնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:
Երևանը ամենաբարձր մակարդակով քննադատում է ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունների ձախողման համար: Չնայած դիմումներին՝ կազմակերպությունը ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին ադրբեջանական հարձակումների ժամանակ, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին: Ու թեև Երևանը չի լքում ռազմական դաշինքը, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի նիստերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանում անհասկանալի և տարօրինակ են որակում Մոսկվայի հայտարարությունները«Տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում»․ ՊատրուշևԳալուզին․ «Երևանի տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»