Կանադան ընդհանուր 70, 44 միլիոն դոլար արժողության ավելի քան 800 SkyRanger R70 անօդաչու թռչող սարքեր կնվիրաբերի Ուկրաինային, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։
ԱԹՍ-ները Ուկրաինա կուղարկվեն ավելի քան 500 մլն դոլարի օգնության փաթեթի շրջանակներում, որի մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր անցյալ տարի Կիև կատարած այցի ժամանակ։
«Այսօրվա հայտարարությունը երաշխավորում է, որ Ուկրաինան կստանա անօդաչու թռչող սարքեր, որոնք իրեն անհրաժեշտ են թիրախները հայտնաբերելու և նույնականացնելու համար և կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի շարունակական պայքարի համար», - ասել է Բլերը՝ շեշտելով՝ Կանադան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
2022 թվականի փետրվարից ի վեր Կանադան ավելի քան 9,7 միլիարդ կանադական դոլարի (7,1 մլրդ դոլար) օգնություն է հատկացրել Ուկրաինային, հաղորդում է երկրի ռազմական գերատեսչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան առաջին Leopard 2 տանկն է ուղարկել Կիև