Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
Վարչապետը խոսել է եղած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին, հայտնում են կառավարությունից։
Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերին ևս անդրադարձ է եղել, կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցում է անվտանգության համաժողվին։