Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը», - Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ նշել է Միրզոյանը:
Այսօր ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ