Երեկ և այսօր Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում ի հիշատակ Ալեքսեյ Նավալնու կազմակերպված ակցիաների ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վակայակոչելով ռուսաստանցի իրավապաշտպաններին։
Բողոքի ակցիաների բերման ենթարկված մասնակիցների անկախ հաշվարկ իրականացնող ОВД-Инфо կազմակերպության տվյալներով՝ միայն Սանկտ-Պետերբուրգում 69 մարդ է բերման ենթարկվել։
«Չի բացառվում, սակայն, որ այս պահին ոստիկանական յուրաքանչյուր բաժանմունքում ավելի շատ ցուցարար լինի, քան հաղորդվում է։ Մենք հրապարակում ենք միայն պաշտոնապես հաստատված դեպքերը», - հայտարարել են ОВД-Инфо-ի ներկայացուցիչները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին