Ռուսաստանի դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին: Այսօր մահացած ընդդիմադիր գործչի աջակիցներն ավելի վաղ հայտարարել էին, թե զանգվածային ցույց են նախատեսում Մոսկվայում։
«Զգուշացնում ենք, որ զանգվածային միջոցառումը չի արտոնվել և դրան արձագանք կտրվի օրենքի սահմաններում», - հայտարարել է դատախազությունը:
Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Պուտինին՝ 47-ամյա Նավալնու ապօրինի ազատազրկման ու մահվան համար։