Ռուսաստանում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ:
Настоящее Время-ն հայտնում է, Ռուսաստանի յոթ քաղաքներում 83 ձերբակալվածների մասին։ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 52 մարդ, 15՝ Նիժնի Նովգորոդում, 11 հոգի՝ Մոսկվայում: Ձերբակալություններ են եղել նաև Տագանրոգում, Տվերում, Դոնի Ռոստովում և Մուրմանսկում։
Ավելի վաղ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին