Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպում է ունեցել «Լեոնարդո» իտալական ռազմական ընկերության գործադիր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։ Բանակցությունների մասին Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը մանրամասներ չի հայտնում։
Անցած տարի հայտնի է դարձել, որ «Լեոնարդո» իտալական ռազմական հսկան պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ C-27J տեսակի ռազմատրանսպորտային օդանավերի վաճառքի շուրջ։ Թե քանի օդանավ է Բաքուն ձեռք բերել իտալական մասամբ պետական ռազմական ընկերությունից, չի հաղորդվում։
Փորձագետների գնահատմամբ՝ C-27J-ը բարձր արդյունավետություն ունեցող օդանավ է, որն ունակ է առաջադրանքներ կատարել բարդ տեղանքներում: «Լեոնարդո» ընկերության պնդմամբ՝ դրանք «իդեալական ինքնաթիռներ են ռազմական տրանսպորտային առաքելությունների, դեսանտայինների և մարտավարական զորքերի աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում