Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցել է Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, վիրավորին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Անկեղծ ցավակցում եմ նախօրեին Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - X-ի իր էջում գրել է Մարագոսը։
My sincere condolences to the families and relatives of the servicemen, who were killed yesterday on the borderline in Syunik. I wish swift recovery to the wounded.
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) February 14, 2024
Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն. նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է տեղի ունեցել Ներքին Հանդում և ինչո՞ւ սրվեց իրավիճակը