Գյուղում լարված իրավիճակ է, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նշելով, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել՝ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ կրակոցների ձայները Ներքին Հանդում լսելի են եղել գիշերը 3-ից մինչև 6։30-ն։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ, տեղեկացրեց նախարարությունը՝ նշելով, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: