Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:
Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել փետրվարի 12-ին՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում մեկնարկել է Միրզոյանի հանդիպումը Բորելի հետ, կկայանա նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը