Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Կարեն Քոչունցն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հունիս, 2022թ․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը նախագահի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Քոչունցն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի սեպտեմբերի 13-ից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Երոյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Արտակ Բուղադյանն էլ նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: