Միացյալ Նահանգների և Բրիտանիայի ուժերը համատեղ գործողությամբ հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում հութիների կողմից վերահսկվող Ալ-Հոդեյդա նահանգի տարածքին:
Ամերիկացիները և բրիտանացիները հայտնել են, որ թիրախը եղել են «Անսար Ալլահ» զինյալների շարժման հենակետերը:
Ամերիկացիները հայտնել են, որ ավելի վաղ հութիները հրթիռակոծել են Բրազիլիայից ցորեն փոխադրող հունական բեռնատար նավը: Հութիները պնդել են, որ նավն ամերիկյան է և իրենց համար օրինական թիրախ է համարվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացիները հարվածներ են հասցրել Եմենում հութիների հրթիռներին