Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է 2024 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարանը վավերացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն՝ արտահերթ ընտրություններում քվեների 92.12 տոկոսով հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի է ունենում Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից երեք օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները, հաղթել է ԱլիևըԻլհամ Ալիևը անձնական ռեկորդ սահմանեց՝ ընտրություններում ստանալով ձայների 92 տոկոսը