Հայկական կողմը հերքում է հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի պնդումը

Հայկական կողմը հերքում է Բաքվի պնդումը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ին և 23:40-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի