2023-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր, տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
«Մենք պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», - գրված է ԿԽՄԿ-ի X-ի էջում։
Վերջին անգամ ԿԽՄԿ-ն փետրվարի 5-ին էր հաղորդել, որ ներկայացուցիչները հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբ այցելել են Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիներին։
Բաքվում 23 հայեր են պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք , 9-ը՝ ռազմագերիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն 4 ամսով երկարաձգեց Արցախի նախկին ղեկավարների կալանքը