Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով գործող նախագահ Իլհամ Ալիևը սկսում է պաշտոնավարման երրորդ տասնամյակը, զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են լուրջ ընտրական թերություններով և լրատվամիջոցների համար սահմանափակումներով, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները։
Առաքելության ներկայացուցիչների գնահատմամբ, քվեարկությունն անցկացվել է սահմանափակող միջավայրում, էական թերություններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը, նախնական արդյունքներով, ստացել է ձայների 92, 5 տոկոսը, նա արդեն շնորհավորանքներ է ստանում