Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը տեղի ժամանակով ժամը 15-ի դրությամբ անցել է 60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Պաշտոնական տվյալների համաձայն, ամենամեծ ակտիվությունը՝ շուրջ 71 տոկոս, արձանագրվել է Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններում։ Ամենապասիվը Բաքվի Նիզամիի շրջանի ընտրողներն են․ քվեարկության առաջին 7 ժամերին այստեղ քվեարկել է գրանցված ընտրողների ընդամենը 40 տոկոսը։շ
Ադրբեջանական անկախ աղբյուրները հաղորդում են մի շարք խախտումների, մասնավորաբար՝ ուսանողներից կազմված խմբերի կրկնաքվեարկությունների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտման մասին։