Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվեց գրանցել Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու, հայտարարվել է հանձնաժողովի նիստին։
Գերատեսչությունը որպես պատճառ է նշել քաղաքական գործչի թեկնածության օգտին «անվավեր ստորագրությունները»։
Նադեժդինը միակ թեկնածուն է, ով հրապարակային քննադատում է Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինային և Պուտինի քաղաքականությունը։
Այսպիսով Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է ընդամենը չորս թեկնածուի, այդ թվում՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ով պատրաստվում է հինգերորդ անգամ նախագահ դառնալ։
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նադեժդինը Ռուսաստանի ԿԸՀ 105 հազար ստորագրություն է ներկայացրել. հանձնաժողովը 10 օր ունի դրանք ստուգելու համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Նադեժդինն իրական սպառնալիք դառնա Կրեմլի համար, Կրեմլը շատ արագ կզբաղվի նրանով․ փորձագետ