Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է այս տարվա հունիսին կայանալիք կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Լավրովն ու Տասմագամբետովը քննարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ հարցեր, ինչպես նաև 2023-ի նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկի գագաթնաժողովին։ Նույն թվականի հոկտեմբերին Փաշինյանը Բիշքեկում չմասնակցեց ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին։ Հայաստանը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի վերջին ժամանեց Երևան՝ բերելով փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրման, որն ընդունվել էր ՀԱԿՊ խորհրդի նիստին: ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևն օրերս հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն այսօր կենտրոնացած է 2023-ի նոյեմբերի որոշումների իրականացման վրա՝ շեշտելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ Ըստ այդմ դեսպանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը չի հստակեցնում՝ միացել է արդյոք ՀԱՊԿ ընդունած որոշումներին