Կիևը կրկին հաղորդում է Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարվածների մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է 9 տուժածի մասին՝ նշելով, որ միայն Հոլոսիիվսկի թաղամասի բարձրահարկ շենքից վեց մարդ է հոսպիտալացվել։
«Նրանց թվում հղի կին կա։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- ասել է Կլիչկոն։
Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել է, որ հրթիռային հարձակումներից տուժել են նաև Դնեպրի և Հոլոսեևի շրջանների բնակելի հատվածները։
Նա նաև նշել է, որ հարվածից վնասվել է էլեկտրացանցը, մոտ 30 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռային հարվածներ Կիևին, Պավլոգրադին, Խարկովին, կան զոհեր և վիրավորներ