ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարածաշրջանային հերթական այցով Մերձավոր Արևելքում է։
Սաուդյան Արաբիայից Բլինքենը մեկնել է Կահիրե՝ բանակցելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։ Եգիպտոսից նա մեկնելու է Քաթար ու Իսրայել՝ քննարկելու պատանդների ազատ արձակման, պատերազմից հետո Գազայի հատվածի կառավարման և Իսրայելի ու արաբական երկրների միջև հարաբերությունների նորմալացման հեռանկարները։
Անցած հոկտեմբերի սկզբից, երբ «Համաս»-ը հարձակվեց իսրայելական բնակավայրերի վրա ու կողմերի միջև պատերազմ բռնկվեց, սա Բլինքենի հինգերորդ այցն է տարածաշրջան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհնար է ասել՝ երբ բեկում կունենանք»․ Բլինքենն Էլ-Ռիադում քննարկել է Գազայի հարցը