Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:
Փաշինյանն ու Քվինը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը․ ԱԽ քարտուղարԸստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը:
Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում, եզրափակել է Հայաստանի վարչապետը։
Դեսպանությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն արժևորում է ՀՀ զինված ուժերի հետ «ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»