Վարչապետը մեկնել է Ղազախստան՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, հայտնում են կառավարությունից։

Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Սա առաջին միջոցառումն է այդ կառույցում 2024 թվականին Հայաստանի նախագահության շրջանակում։

Ղազախստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: