Երկու ամսով կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ հաստատելով՝ իր պաշտպանյալն անցում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։
Անի Գևորգյանն, ըստ Մուշեղ Ալեքսանյանի, «մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար՝ պաշտոնական դիրքի չարաշահման հարցում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿ