Այսօր Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողվում համաձայնեցվեց Եվրամիությանը բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին X սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նշելով, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները համաձայնվել են փաթեթի տրամադրմանը։
«Դա կերաշխավորի կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում Ուկրաինային։ Եվրամիությունը իր վրա է վերցնում Ուկրաինային աջակցելու առաջնորդությունը և պատասխանատվությունը», - նշել է նա։
Անցած դեկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակել էր ԵՄ օգնության տրամադրումը Ուկրաինային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե շատ կարևոր է, որ որոշումն ընդունել են բոլոր 27 առաջնորդները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ երկրների 99 տոկոսը սատարում է Ուկրաինայի անդամակցմանը, միայն Հունգարիան է դեմ. Զելենսկի