Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվեց «Վրացական երազանք»-ի նոր նախագահ

Վրաստան - Իրակլի Ղարիբաշվիլի և Իրակլի Կոբախիձե, արխիվ

«Վրացական երազանք»-ի արտահերթ համագումարում Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընտրվեց քաղաքական իշխող ուժի նախագահ։ Վարչապետի պաշտոնից նա հրաժարական էր տվել հունվարի 29-ին։

Ակնկալվում է, որ նոր վարչապետ կառաջադրվի «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերջերս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին՝ դառնալով կուսակցության պատվավոր նախագահը։

Գալիք աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում շարունակում են մեկնաբանել Ղարիբաշվիլիի հրաժարականըՂարիբաշվիլին հրաժարական ներկայացրեցՂարիբաշվիլին և Կոբախիձեն կփոխանակեն պաշտոնները