Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց. Միրզոյան Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել. Արմեն ԳրիգորյանՀունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին․ Գրիգորյան