Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկությունն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ընտրատեղամասերում կսկսվի Կորեայի Հանրապետությունում և կավարտվի Լոս Անջելեսում՝ գլխավոր հյուպատոսությունում։
Քվեարկությունն արտասահմանում կսկսվի առավոտյան ժամը 8-ին և կավարտվի երեկոյան 7-ին՝ այդ երկրների տեղական ժամային գոտիներին համապատասխան։
ԿԸՀ տվյալների հիման վրա 37 երկրներում ստեղծվել են 49 ընտրատեղամասեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 7 թեկնածու՝ նախագահական ընտրություններում․ Ադրբեջանում մեկնարկել է քարոզարշավը