Պուտինը, որպես նախագահի թեկնածու, առաջիկայում կհանդիպի իր վստահված անձանց հետ․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը, որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, առաջիկայում հանդիպում է անցկացնելու իր վստահված անձանց հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումն արդեն որոշված է, սակայն օրը դեռ չի հստակեցվել։ Այն շուտով կլինի»,- ասել է խոսնակը:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կացնկացվեն եռօրյա ձևաչափով՝ մարտի 15-ից 17-ը:

2000 թվականից իշխող Պուտինը հինգերորդ անգամ է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության գերագույն ղեկավարի պաշտոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ԿԸՀ է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը. «Եդինայա Ռոսիան» նրան աջակցում է