Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագրի վավերացման նպատակով արտահերթ նիստ չի գումարի, հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը։
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր կուսակցությունները գուցե կփորձեն նիստ գումարելու դիմում ներկայացնել, բայց այն, հավանաբար, չի բավարարվի:
«Ընդհանուր առմամբ, ես որևէ հրատապություն չեմ տեսնում, չեմ կարծում, որ կա որևէ բացառիկ իրավիճակ»,- ասել է խորհրդարանի նախագահը:
Հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, և Հունգարիան այժմ միակ երկիրն է, որի խորհրդարանը դեռ չի քվեարկել Ստոկհոլմի հայտի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության օրենքը