Մատչելիության հղումներ

Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել է Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

«Այսօր ես հրավեր եմ ուղարկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին այցելելու Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը»,- X սոցցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Շվեդիայի անդամակցության հայտը ՆԱՏՕ-ի անդամներից չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ հարցն ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում։

XS
SM
MD
LG