Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք դա ցանկանում են:
«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լավրովն ու Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են նաև իրավիճակը Հարավային ԿովկասումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա. Լավրով