Reuters գործակալության փոխանցմամբ, այսօր կեսօրին Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել։ Այս մասին հաղորդում են տեղական տելեգրամ-ալիքները՝ պնդելով, որ խոսքը Իլ-76 մակնիշի օդանավի մասին է։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ մարզում «միջադեպ է տեղի ունեցել»։
Պաշտոնյան, սակայն, հավելյալ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ դեպքը տեղի է ունեցել Բելգորոդի մարզի Կորոչանի շրջանում։
«Միջադեպի վայրում աշխատում են քննչական խմբի անդամները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները», - գրել է նահանգապետը։