Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Հունգարիայի հետ չի բանակցի

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ստոկհոլմը Հունգարիայի հետ բանակցություններ չի վարի, ասել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցցանցում գրել էր, որ Շվեդիայի վարչապետին հրավիրել է այցելել Հունգարիա բանակցությունների նպատակով։

«Ներկայիս իրավիճակում բանակցությունների հիմքեր չեմ տեսնում»,- Aftonbladet պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Շվեդիայի արտգործնախարարը՝ միաժամանակ տեղ թողնելով երկխոսության համար։