«Այսօր ես հրավեր եմ ուղարկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին այցելելու Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը»,- X սոցցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Շվեդիայի անդամակցության հայտը ՆԱՏՕ-ի անդամներից չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ հարցն ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի խորհրդարանը հնարավոր է այսօր վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը