Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։
Նա կոչ արել է կողմերին` հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
«Ընդամենը մի քանի օր առաջ ես հրապարակեցի դիտարկումներ Հայաստան և Ադրբեջան այցից հետո, այդ թվում` Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», - ասել է հանձնակատարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ից տեղահանվածներին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Միյատովիչ